Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Թո՛ղ, որ… և բունկերից նրան դուրս կհանեն արդարադատության երկար ձեռքերը

Թո՛ղ, որ… և բունկերից նրան դուրս կհանեն արդարադատության երկար ձեռքերը
30.03.2023 | 22:46

Թո՛ղ լրագրողները բարեխղճորեն կատարեն իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները՝ Փաշինյանը կկորի գրողի ծոցը:

Թո՛ղ դատավորներն իրականացեն արդարադատություն՝ Փաշինյանը կկորի գրողի ծոցը:
Թո՛ղ ԱԱԾ-ն իրականացնի հետախուզություն, հակահետախուզություն, ռազմական հակահետախուզություն, ապօրինության դեմ պայքար, սահմանային պահպանությւուն՝ Փաշինյանը կկորի գրողի ծոցը:
Թո՛ղ փետրվարի 25-ի պահանջը ստորագրած գեներալներն ու գնդապետները դադարեցնեն ուխտադրժությունը՝ Փաշինյանը կկորի գրողի ծոցը:
Թո՛ղ Սերժ Սագսյանը , Միքայել Մինասյանը հրապարակեն Փաշինյանի ու նախկին (իրենց) իշխանության կապը փաստող նյութերը, հավաքագրման փաստաթղթերը՝ բՓաշինյանը կկորի գրողի ծոցը:
Թո՛ղ ԱԺ-ի պատգամավորները գործեն համոզմունքներից ու սկզբունքներից ելնելով, որը, ի դեպ, սահմանադրական պահանջ ու հնարավորություն է, Փաշինյանը կկորի գրողի ծոցը:
Թո՛ղ սովորական քաղաքացիները՝ մեկ շաբաթ այս պահանջով դուրս գան փողոց ու Սամոդուռը կկորի գրողի ծոցը: Հավանաբար կմտնի բունկեր ու այնտեղից նրան դուրս կհանեն արդարադատության երկար ձեռքերը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.գ. Նիկոլ Փաշինյան ես ձեր դատին պիտի ներկա լինեմ: Սամոդուռ :

Դիտվել է՝ 5375

Մեկնաբանություններ